շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գուրգեն Դալիբալթայանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

Գուրգեն Դալիբալթայանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: