չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գուրգեն Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում

Գուրգեն Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում

Ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով նրան ցմահ ազատազրկում է սպառնում։
 
Ադրբեջանական Turan-ը հայտնում է, որ Ալավերդյանը մեղադրվում է «մարդկանց սպանության, նրանց առողջությանը վնաս հասցնելու, նյութական մեծ վնաս հացնելու, զենքի անօրինական շրջանառության» մեջ։
 
Ադրբեջանական կողմը Ալավերդյանին մեղադրում է պետական սահմանը «ապօրինի հատելու մեջ՝ հետախուզական տվյալների հավաքագրման նպատակով»։
 
Հայկական կողմը, ի դեմս պաշտպանության նախարարության, հայտնել էր՝ Ալավերդյանը դուրս է եկել մարտական հենակետը ստուգելու նպատակով և եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։

  • Կիսվել: