հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գումարով զինվորական ծառայությունից ազատվելը արհեստավարժ բանակ ունենալու հնարավորություն կտա․ Սիմոնյան

Գումարով զինվորական ծառայությունից ազատվելը արհեստավարժ բանակ ունենալու հնարավորություն կտա․ Սիմոնյան

Ի հեճուկս  այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե ընտրություններից առաջ, թե հետո, որ այսօրվա իշխանությունը չի կարող բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է եւ հարեւան երկրից եւս խոսում են խաղաղության մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ Ադրբեջանը փորձում է սադրանքի համար լեգիտիմ հիմքեր ստեղծել:

«Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին,. Մենք գտնում ենք, որ առաջնային պետք է լուծենք անվտանգության հարցերը, իսկ դա լուծում են հարեւանների հետ խաղաղություն հաստատելով եւ ուժեղ բանակ ունենալով:

Մենք բանակի ուղղությամբ սկսած օրենսդրական նախաձեռնություններով, վերջացրած կադրային մեծ փոփոխություններով, առաջ ենք գնալու: Ակնհայտ է դարձել, որ մեծ փոփոխություններ կան եւ կարող եմ ասել, որ պաշտպանության նախարար Պապիկյանը շատ հաջող իր աշխատանքը կատարում է»,-ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է նոր օրինագծին, որով 4,5 ամիս բանակում ծառայելուց հետո կարելի է վճարել 24 մլն դրամ ու ազատվել հետագա ծառայությունից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իմ կարծիքն այն է, որ հզոր ու արհեստավարժ բանակ ունենալու համար մենք պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա։ Այսօր շատ մարդիկ տարբեր ձեւակերպումներով ազատվել են բանակից, կարծում եմ՝ այդ գումարը մեզ թույլ կտա ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ: Նման ձեւով մեկ զինվորի «ազատվելը» հնարավորություն կտա երկու արհեստավարժ զինվորական կարողանալ ունենալ, եւ ինքն ավելի մարտունակ կլինի»:

  • Կիսվել: