ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գումարի դիմաց բանակում չծառայել այլևս հնարավոր չի լինի. Բալայան

Գումարի դիմաց բանակում չծառայել այլևս հնարավոր չի լինի. Բալայան

Բոլոր այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է մինչև 2019թ. մարտի 1-ը, ես ցանկանում եմ հաղորդել և հորդորել՝ վերադառնալ Հայաստան, 2019թ. դեկտեմբերի 31-ից հետո ենթադրվում է քրեական պատասխանատվություն: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Հայաստանում հաջորդ տարվանից կդադարի գործել  սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցնելու դեպքում գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից խուսափելու օրենքը:Այսօր նախարարական կոմիտեում կքննարկվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որը սահմանում է գործող օրենքի երկարաձգում, սակայն կառավարության դիրքորոշումը խիստ և վերջնական է, որ օրենքն այլևս չի երկարաձգվելու»,- ասաց փոխնախարար Բալայանը:

Նշենք, ոչ յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար վճարվում է 200 հազար դրամ: 

Հիշեցնենք, որ փոխնախարարն այսօր անդրադարձել էր նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը, նշելով, որ զորակոչի վերաբերյալ նրա նախաձեռնությունը համահունչ չէ հայկական իրողության հետ։ 

  • Կիսվել: