երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գումարի դիմաց բանակից ազատվելը Հայաստանում եղել է նորմա․ Ալեքսանյան

Գումարի դիմաց բանակից ազատվելը Հայաստանում եղել է նորմա․ Ալեքսանյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նսիտում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

Օրենքի նախագծով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Պաշտպանության հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ եկեք չձևացնենք, առաջին անգամ չէ, որ մեր երկրում գումարի դիմաց ազատվում են ծառայությունից, իսկ այս օրենքի նախագծով նախևառաջ ծառայության անցնելու հնարավորությունն է տրվում, ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկելու։

«Եթե այս օրենքը չընդունենք ոչինչ չենք անելու 27 տարեկանների նկատմամբ, անկեղծ։

Եկեք մեզ «ձև» չտանք, բոլորս էլ տեսնում ենք, թե այս երկրում ինչ է կատարվել և կատարվում։ Հիմա էլ մարդիկ փորձում են գումարի դիմաց իրենց որդիներին ազատել բանակից, շատ դեպքերում ստացվում է, շատ դեպքերում էլ բռնվում են։ Լավ կլինի, որ ավելի շատ բռնվեն։ Տարիների շարունակ գիտենք, թե բուհերում այդ թեկնածուականներն ինչի համար են գրվել։ Եկեք մեզ չդնենք այս երկրից կտրված մարդկանց տեղ։»,- նկատեց պատգամավորը և հայտարարեց, որ գումարի դիմաց բանակից ազատվելը Հայաստանում եղել է նորմա։

  • Կիսվել: