հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գտնվել է կորած զինվորականը

Գտնվել է կորած զինվորականը

ՀՀ ՊՆ ՌՈ վարած լայնածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և բեման է ենթարկվել Շարքային Շ.Ս.Ա., ում մասին երեկ նշել էի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանն իր էջում գրել էր.

«Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ  զինվոր է ինքնակամ հեռացել, հայտնում է Factor.am-ը: Կայքի տեղեկություններով՝ զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։ Այդ դեպքից հետո, ի դեպ,  զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ դեպքի մասին տեղեկություններ չունի։ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել տեղեկությունը:

 

  • Կիսվել: