հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԳՇ պետը՝ զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվության մասին

ԳՇ պետը՝ զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվության մասին

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում է հափշտակության երևույթները և զինված ուժերում մշտապես աշխատանքներ է իրականացվում նման դեպքերը բացառելու և մեղավորներին օրենքի սահմանված կարգով խստագույնս պատժելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրված գրավոր պատասխանում նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի մի խումբ զինծառայողների կողմից ավիավառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը։

«Խստորեն դատապարտում եմ հափշտակության նմանատիպ երևույթները և զինված ուժերում մշտապես աշխատանքներ են իրականացվում նույնանման դեպքերը բացառելու և մեղավորներին օրենքի սահմանված կարգով խստագույնս պատժելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, հորդորում եմ բոլորին մինչև նախաքննության ավարտը և դատարանի վճռի առկայությունը զերծ մնալ թվեր հրապարակելուց. որպես կանոն՝ դատական գործընթացի ավարտից հետո այլ պատկեր է լինում»,- նշել է նա։

 

  • Կիսվել: