հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԳՇ պետն ասաց՝ գերիների և անհայտ կորածների հարցն իր իրավասությունների տակ չէ. ՊՆ-ում հանդիպմանը մասնակցած քաղաքացի

ԳՇ պետն ասաց՝ գերիների և անհայտ կորածների հարցն իր իրավասությունների տակ չէ. ՊՆ-ում հանդիպմանը մասնակցած քաղաքացի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ անհայտ կորածների ու գերիների հարազատները շարունակում են շրջափակված պահել ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը:

Հիշեցնենք, որ նրանցից մի քանի հոգի հրավիրվել էին ՊՆ՝ ԳՇ պետի հետ հանդիպման:

Պաշտպանության նախարարություն ներս մտած ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, իսկ պաշտպանության նախարարը անգամ ներկա չի եղել հանդիպմանը:

՛՛Գլխավոր շտաբի պետը ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել, ընդամենը այդքանը: Ակնկալիքներ չկան, տպավորությունը նույնն է, ինչ լրագրողներին դիմեմ այս հարցով, ինչ ԳՇ պետին: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա՛՛,- ասաց ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:

Նա նաև նշեց, որ վիճակը անհասկանալի է, իսկ գերիների և անհայտ կորածների հարցը օդում կախված է:

 

  • Կիսվել: