շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գրիշա Մաթեւոսյանի աճյունն ամփոփվեց Սիսիանի քաղաքային պանթեոնում

Գրիշա Մաթեւոսյանի աճյունն ամփոփվեց Սիսիանի քաղաքային պանթեոնում

Այսօր՝ հուլիսի 17-ին Սիսիանի քաղաքային պանթեոնում հողին հանձնվեց թշնամու դավադիր կրակից հուլիսի 14-ին զոհված 20 -ամյա կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանի աճյունը, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Image may contain: one or more people, people standing and outdoor

Հուղարկավորությունը կատարվեց զինվորական արարողակարգով: Ներկա էին ԱԺ պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, հոգևոր հայրեր և հարյուրավոր սիսիանցիներ:

Image may contain: one or more people and people sitting
Գրիշային հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալը հանձնվեց ծնողներին:
Գրիշա Մաթևոսյանի աճյունը հողին հանձնեց զինվորական նվագախմբով` պատվո համազարկերի ներքո:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից  հայ-ադրբեջանական սահմանին ծավալված գործողությունների  արդյունքում հայական կողմից զոհվել է 4 զինծառայող։

  • Կիսվել: