ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գոռ Նիկոյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնում

Գոռ Նիկոյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնում

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Գոռ Նիկոյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծա¬ռայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Գոռ Նիկոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ», - նշված է հրամանագրում։

  • Կիսվել: