ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են․ Դավիթ Տոնոյան

Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են․ Դավիթ Տոնոյան

 ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անցնող տարվա գլխավոր ձեռքբերումներից է համարում նոր սպառազինություններն ու սննդի կազմակերպման նոր համակարգը։  Այս մասին նախարարն ասել է կառավարության հրապարակած տարեկան ամփոփիչ տեսանյութում։ 

«Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար եւ բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն  ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,- փաստում է Դավիթ Տոնոյանը։

Նախարարը կարևորել է  նաև անցնող տարում սպառազինությունների ձեռքբերումը․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության տեսակներով: Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»:

  • Կիսվել: