շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գիտաժողով՝ «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով

Գիտաժողով՝ «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնը դեկտեմբերի 24-ին կազմակերպել է գիտաժողով՝ «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուները, հրավիրյալ մասնագետներ:

«Բանախոսները ներկայացրել են գիտաժողովի թեմատիկ հարցերը, ծավալվել է մասնագիտական քննարկում ռազմական դիվանագիտության վարման խնդիրների և հնարավորությունների, հայ ռազմական դիվանագիտության իրականացման պատմաքաղաքական փորձի, ռազմական դիվանագիտության իրականացման իրավաքաղաքական կարգավորումների, ՀՀ բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցության, Թուրքիա-Ադրբեջան ռազմական դիվանագիտության վարման առանձնահատկությունների և հարակից հիմնախնդիրների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: