հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ղուրբան ձեր արտաքին քաղաքականությանը, բայց ինչու՞ էինք 2016թ կռվում 80-ականների զենքերով. Փաշինյանը՝ Օհանյանին

Ղուրբան ձեր արտաքին քաղաքականությանը, բայց ինչու՞ էինք 2016թ կռվում 80-ականների զենքերով. Փաշինյանը՝ Օհանյանին

Զենքերի մասին եք խոսում. պարոն Օհանյան, դրա պատասխանը տվել է ձեր պաշտոնավարման ընթացքում ձեր գերագույն գլխավոր հրամանատարը, ով 2016-ին ասել է, որ մեր բանակը կռվում է 1980-ականների զենքերով: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ձեր վարչապետն է այս ամբիոնից ասել, որ տանկի մեջ դիզվառելիք չկար, ես չեմ ասել: 

Դուք նաեւ ասում եք, որ անվտանգությունը ոչ միայն բանակ է, այլեւ աշխարհաքաղաքականություն, եւ մեզ մեղադրում եք սխալ արտաքին քաղաքականություն տանելու մեջ: Բա ձեզ հարց՝ իսկ ինչու 2016-ին Հայաստանի բանակը կռվում էր 1980-ականների զենքերով, իսկ Ադրբեջանի բանակը՝ 4 մլրդ ապրանքային վարկ էր ստացել մեզ 1980-ականների զենքեր մատակարարող մեր գործընկերներից եւ գնել նրանց ամենաժամանակակից տեխնիկաները: Բա չասե՞մ՝ ղուրբան ձեր արտաքին քաղաքականությանը եւ աշխարհաքաղաքակլան ընկալումներին: բա ինչո՞ւ էր այդպես, մի անգամ անդրադառնալո՞ւ եք այդ հարցին: Դուք չանդրադառնաք, ես եմ անդրադառնալու»,- հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: