երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերատեսչական ստուգումներ՝ 5-րդ զորամիավորումում

Գերատեսչական ստուգումներ՝ 5-րդ զորամիավորումում

5-րդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

«5-րդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները: Զորամիավորման վարչակազմը եւ ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները»,– ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: