հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեներալ Մուրադովը Բաքվից Հայաստան է բերում Սյունիքում մոլորված և անհետացած երկու հայ զինծառայողների

Գեներալ Մուրադովը Բաքվից Հայաստան է բերում Սյունիքում մոլորված և անհետացած երկու հայ զինծառայողների

Այս պահին Բաքվից երևան է թռչում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի ինքնաթիռը:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Մուրադովին մոտ աղբյուրները, նա իր հետ է բերում հուլիսի 14-ին Սյուինիքի Սև լճի տարածքում կորած և անհետացած  երկու հայ զինծառայողներին, որոնց մասին առայսօր պաշտոնական որևէ տեղեկատվություն չկար:

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ InfoPort.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ գրել էր, որ երկու կորած զինծառայողները մոլորվել էին և հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տարածում, մինչդեռ Պն-ն շտապեց հերքել այդ լուրը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ։

Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

  • Կիսվել: