հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղարքունիքի սահմանին վիրավորված զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

Գեղարքունիքի սահմանին վիրավորված զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նաև հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում վիրավորված Վաչագան Մարտիրոսյանի վիճակը, որ գնահատվում էր ծայրահեղ ծանր:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի խոսքով՝ Վաչագան Մարտիրոսյանի վիճակը դեռևս  ծանր է՝ պայմանավորված ընդհանուր վիրավորումների, այն վնասների, որ կրել է զինծառայողը պայթյունի հետևանքով․ <<Ներկայումս գտնվում է արհեստական շնչառության սարքի միացված, բժիշկները պատրաստում են մոտակա ժամանակներս վիրահատելու նրան, բուժման ընթացքը հարթ է, հեմոդինամիկ տվյալները ստաբիլ են՝ ամենակարևորը>>։

Վերջին շաբաթվա սահմանային դեպքերի հետևանքով վիրավորած վեց զինծառայողից երկուսն են գտնվում վերակենդանացման բաժանմունքում, մյուսները տեղափոխվել են հիվանդասենյակներ: Հուլիսի 23-ին վիրավորված ժամկետային Արման Աթեսյանի վիճակը գնահատվում է բավարար:

Հուլիսի 29-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սարգսյանը շատ բարդ վիրահատության է ենթարկվել: Նա ստացել էր նախաբազկի զույգ ոսկորների բազմաբեկոր գնդակային վիրավորում, ինչի հետևանքով վնասվել էին անոթները:

  • Կիսվել: