կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման բակից Հայոց բանակ է ճանապարհվել Գեղարքունիքի մարզի նորակոչիկների առաջին խումբը։

Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային բաժնի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչի նախապատրաստական բոլոր աշխատանքներն անցել են առանց խոչընդոտների։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Նորակոչիկներին և նրանց ծնողներին շնորհավորել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը։ Նա խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել Հայոց բանակի վաղվա զինվորներին։

  • Կիսվել: