հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհից կան զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհից կան զոհեր և վիրավորներ

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ` հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

  • Կիսվել: