երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայում հայտնել են Հայաստանին 50 միավոր զրահապատ փոխադրիչ մատակարարելու մասին

Ֆրանսիայում հայտնել են Հայաստանին 50 միավոր զրահապատ փոխադրիչ մատակարարելու մասին

Ֆրանսիան Հայաստանին 50 միավոր VAB MK3 զրահապատ փոխադրիչ կմատակարարի։ Այս մասին մատակարարումների մասին հարցազրույցներից մեկում հայտնել է Եվրոպայում անվտանգության և կանխատեսման ինստիտուտի (IPSE) տնօրեն Էմանուել Դյուպյուին՝ չնշելով, սակայն, որևէ տեղեկություն մատակարարումների ժամկետների և ժամանակացույցի մասին։
 
Ըստ Դյուպյուիի՝ նշված մեքենաներից բացի, քննարկվում է նաև Հայաստանի կողմից ֆրանսիական Arquus ընկերության արտադրության Bastion և Sherpa զրահամեքենաների ձեռքբերման հնարավորությունը։
IPSE-ի տնօրենը նաև ասել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կակտիվանա առաջիկայում Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կից ռազմական կցորդի նշանակմամբ:

  • Կիսվել: