շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայում հայտարարել են, որ Հայաստանի հետ կձևակերպեն սպառազինության գնման պայմանագիր

Ֆրանսիայում հայտարարել են, որ Հայաստանի հետ կձևակերպեն սպառազինության գնման պայմանագիր

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է, որ Փարիզն ու Երևանը կիրակի օրը կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների գնման պայմանավորվածությունները, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում:

՛՛Անհրաժեշտ է թույլ տալ, որ Հայաստանը պաշտպանի իր քաղաքացիական բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձեւակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը, մասնավորապես՝ պայմանագրի ստորագրմամբ, որը թույլ կտա երկրին ապահովել իր օդային տարածքի պաշտպանությունը՛՛,-հայտարարել Է նախարարը Parisien թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտնել էր, որ Երևանը նոր ռազմական գործընկերոջ կարիք ունի և Ֆրանսիայի հետ քննարկում է ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: