հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիան Հայաստանում պաշտպանության հարցերով մշտական ​​կցորդ է նշանակել

Ֆրանսիան Հայաստանում պաշտպանության հարցերով մշտական ​​կցորդ է նշանակել

«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցիից և իր ֆրանսիացի պաշտոնակցի՝ պարոն Լըքորնյուի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին ժամանել է Հայաստան և հանդիպումներ ունեցել ՀՀ ՊՆ նախարար պարոն Պապիկյանի, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Խաչատրյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Գրիգորյանի հետ:

Պատվիրակությունը հաստատել է Երևանում Ֆրանսիայի պաշտպանության հարցերով մշտական ​​կցորդի նշանակումը և զրուցակիցների հետ քննարկել ֆրանս-հայկական ռազմական համագործակցության ամրապնդման միջոցները»։ Այդ մասին գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ 

  • Կիսվել: