երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Ֆրանսիացի կուրսանտը կսովորի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Ֆրանսիացի կուրսանտը կսովորի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության X-ի միկրոբլոգից տեղեկանում ենք՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդունում է ֆրանսիացի նոր կուրսանտի, որը լիարժեք կերպով կներառվի ուսումնական գործընթացում:

«Նա իր հայ կուրսընկերների հետ կկիսի իր առօրյան և ուսումը: Այս փոխանակումների շնորհիվ մեր բանակների միջև համագործակցությունն ստանում է երկարաժամկետ բնույթ»,- ասված է գրառման մեջ:

 

  • Կիսվել: