շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվս հինգ Ил-76 ինքնաթիռ ռուս խաղաղապահների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Եվս հինգ Ил-76 ինքնաթիռ ռուս խաղաղապահների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ուղարկել է ռուս զինվորականներով ևս հինգ Ил-76 ինքնաթիռ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելությանը: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«2020-ի նոյեմբերի 11-ին Ուլյանովսկի շրջանի օդանավակայանից թռիչք է կատարել ռազմատրանսպորտային ավիացիայի ևս հինգ Ил -76 ինքնաթիռ՝ ռուս խաղաղապահներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զինվորական վարչությունը պարզաբանել է, որ օդանավերում են գտնվում Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումների անձնակազմերը, նյութական միջոցներ, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Այսօր ավելի վաղ խաղաղապահների ևս երեք Ил 76 ինքնաթիռ է օդ բարձրացել:

 
 

  • Կիսվել: