հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե որոշիչ պահը գա, անկասկած «Իսկանդերը» կօգտագործվի. Ռազմական փորձագետ

Եթե որոշիչ պահը գա, անկասկած «Իսկանդերը» կօգտագործվի. Ռազմական փորձագետ

«Իսկանդերը» զինվոականների համար ամենօրյա օգտագործման զինատեսակ չէ: Այն հայկական Զինված ուժերի համար օպերատիվ ռազմավարական նշանակության զինատեսակ է: Այդ մասին InfoPort.am-ին ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ արձագանքելով այն քննարկումներին, թե ինչո՞ւ ի վերջո չի կիրառվում այդ զինատեսակը այս պատերազմում:

Այդ զինատեսակով, ըստ փորձագետի, մինչև 350 կմ խորության հարվածներ է հնարավոր հասցնել:

«Իսկ հարվածը պետք է լինի ռազմավարական նշանակության օբյեկտների վրա, ենթակառուցվածքներին: Իսկ ինչի կբերի դա: Իրենք էլ իրենց արսենալում ունեն որոշ զինատեսակներ, որոնց հնարավորությունը թույլ է տալիս մեր տարածաշրջանում խոցումներ իրականացնել: Դա մեզ պե՞տք է: Իմ կարծիքով՝ ոչ», նշեց փորձագետը:

Այդուհանդերձ, Արկադի Գրիգորյանի խոսքով, եթե որոշիչ պահը գա, անկասկած «Իսկանդերը> կօգտագործվի, բայց իմ կարծիքով, դեռ դրա ժամանակը չէ:

«Շատ եմ տեսնում հայտարարություններ, որ մարդիկ ասում են՝ «Իսկանդերը» կարծես թանգարանային նմուշ լինի, կամ անտեղի էր և այլն: Բայց ոչինչ անտեղի չէ: Ամեն ինչ ունի իր ժամանակը: Մարտական գործողություններն ունեն իրենց դինամիկան, ամեն պահի ցանկացած զինատեսակ չեն օգտագործում: Եվ ճիշտ էլ չէ օգտագործելը», -ընդգծեց փորձագետը:

  • Կիսվել: