հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե Օնիկ Գասպարյանը գնում է, ո՞վ է նրան փոխարինելու, մեր սահմանների հարցն ինչպե՞ս է լուծվելու. Թովմասյան

Եթե Օնիկ Գասպարյանը գնում է, ո՞վ է նրան փոխարինելու, մեր սահմանների հարցն ինչպե՞ս է լուծվելու. Թովմասյան

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչից է առաջացել Գլխավոր շտաբի անհամաձայնությունը Կառավարության հետ։ 

Պատգամավորը, մասնավորապես, նշեց. ՛՛Ենթադրելի էր, որ եթե կար անհամաձայնություն, դա պետք է լիներ առնվազն պատերազմից հետո, կամ որոշակի ժամանակից հետո։ Բայց այս ընթացքում կարծեք թե ամեն ինչ սինխրոնաբար առաջ է գնացել, եւ Օնիկ Գասպարյանը համարվում էր իշխանության ամենավստահելի մարդկանցից մեկը։

Ինչ է հանկարծ պատահել, որ մենք հիմա պահանջում ենք Օնիկ Գասպարյանի հրաժարականը։ Նախ սրա պատճառը պետք է լինի  նաեւ այն, թե ի՞նչ եղավ, որ Օնիկ Գասպարյանը դուրս եկավ Կառավարության դեմ։ Կան հստակ մեսիջներ, որոնք բացված ու հստակ մեզ հասանելի չեն՛՛:

Ըստ նրա՝ ուղղակի ցանկությամբ ԳՇ պետ փոխելը վտանգավոր է:

՛՛Լինելով սահմանամերձ շրջաններն ընդգրկող մարզի ներկայացուցիչ՝ ինձ համար շատ կարեւոր է բանակի կայունությունը։ Եթե Օնիկ Գասպարյանը գնում է, ու իր հետեւից գնում են մյուս բարձրաստիճան սպաները, ո՞վ է նրանց փոխարինելու, մեր սահմանների հարցն ինչպե՞ս է լուծվելու։ Այս հերթական արկածախնդրությունը չգիտեմ, թե ինչով կավարտվի՛՛,–ասաց Թովմասյանը:

 

  • Կիսվել: