շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե նախագիծն ընդունենք, դնելու ենք առաջին քարը մեր հայրենիքը երկիր Նաիրի դարձնելու համար․  Աղազարյան

Եթե նախագիծն ընդունենք, դնելու ենք առաջին քարը մեր հայրենիքը երկիր Նաիրի դարձնելու համար․ Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը իշխանական Հայկ Սարգսյանի հեղինակած` 27 տարին լրացած և չծառայածներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքի նախագծում բացասական վարքագիծ դաստիարակելու էլեմենտներ է տեսնում։

«Մենք այս նախագծով 18 տարեկանի, 20 և 24-ի հարցերը չենք լուծում։ Ցավոք սրտի,  եթե  նախագիծն այս տարբերակով ընդունենք, ապա կդնենք առաջին քարը մեր հայրենիքը, պետությունը  երկիր Նաիրի դարձնելու համար։ Հիմա մենք կպնո՞ւմ ենք այս հողին, թե՞ չենք կպնում, դա պետք է որոշենք»,- անհանգստություն հայտնեց իշխանական պատգամավորը։

Հովիկ Աղազարյանն առաջարկեց նախագծից հանել վերջին 2 կետը, 6 ամիս ծառայելուց հետո միայն բանակից ազատվելու գումար վճարել։

  • Կիսվել: