ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե մինչեւ 15:00 մեր պահանջը չկատարվեց, մենք նստացույցը կդադարեցնենք, կհայտարարենք հետագա քայլերի մասին. զոհվածի ծնող

Եթե մինչեւ 15:00 մեր պահանջը չկատարվեց, մենք նստացույցը կդադարեցնենք, կհայտարարենք հետագա քայլերի մասին. զոհվածի ծնող

Եթե քաղաքական ուժերը որեւէ բան չձեռնարկեն, ստիպված մենք բեռը կվերցնենք մեզ վրա, եւ ժողովրդին մեր մոտեցումները կներկայացնենք, որ մեր սահմաններին խնդիրները կարգավորենք, այս իշխանություններից ազատվենք եւ ժամանակավոր կառավարություն ձեւավորենք: Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

«Առաջին հերթին անվտանգության հարցերը փորձենք լուծել, նոր  մնացած խնդիրները: Պետք է բոլորը հասկանան, որ բոլորը կարող են հայտնվել երեկվա մարդու վիճակում, Հայաստանում որեւէ գյուղ, կամ քաղաք ապահով չէ»,-ասաց նա:

Նա նշեց, որ վաղը 15:00-ին հանդես կգան հայտարարությամբ իրենց հետագա քայլերի վերաբերյալ:

«Քննչական կոմիտեի նախագահը կարող էր դուրս գար, գնար եւ այդ շոուն չարվեր ոստիկանների հետ կապված, մենք ոչ ճանապարհ ենք փակում, ոչ մի բան: մենք պահանջ ենք ներկայացրել իրենց եւ  ուզում ենք, որ մեր պահանջը կատարվի, մենք իրենց ողջամիտ ժամանակ ենք տվել մինչեւ  վաղը 15:00 եւ բոլոր մեր մտածող քաղաքացիներին կանչել ենք ՔԿ-ի մոտ: Մինչեւ այդ եթե մեր պահանջը չկատարվեց, մենք մեր նստացույցը կդադարեցնենք եւ կհայտարարենք հետագա քայլերի մասին»: 

 

  • Կիսվել: