ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե ինքը զինվորին հարգում է, հրաման կտա՞, որ չկրակի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Եթե ինքը զինվորին հարգում է, հրաման կտա՞, որ չկրակի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Ա'յ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի՞, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց։ Այս մասին քարոզարշավի շրջանակում հանդիպումներից մեկի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկինում, երբ մարդիկ գնում էին զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները ճանկռելով վազում էին հետևից, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ա՞յն զինվորի մասին ես խոսում, որը, ինչպես ադրբեջանցիներն են ասում, Ադրբեջանի 20 տոկոսը վերահսկողության տակ պահեց։ Ո՞ր զինվորի մասին ես խոսում, արա՛, չե՞ս սատկում։ Ո՞նց կարելի է չափն այդքան անցնել։ Եթե ինքը զինվորի տեղը գիտի, ինքը զինվորին այդպե՞ս կվերաբերվի։ Եթե ինքը զինվորին հարգում է, զինվորին հրաման կտա՞, որ չկրակի, թույլ կտա՞, որ ադրբեջանցին գերի վերցնի այդ զինվորին ու ծաղրի նրան՛՛

Սարգսյանը նշեց, որ պատերազմի ավարտից ութ ամիս անց որևէ պայման ստեղծված չէ, որ զինվորը կարողանա գիշերը քնել։

Նա հավելեց. ՛՛Բերանդ բացում, խոսում ես նախկին զինվորների մասին, որ զինվորներին սոված ենք պահել։ Խոսում է մի բանի մասին, ինչի մասին ընդհանրապես չի հասկանում։ Այս մարդը դասալիք է եղել։ Բանակում չի ծառայել։ Քանի որ ինքը մանիպուլյատոր է, 2016 թվականին գնացել է դիրք փորելու ու ասում է՝ ես Ապրիլյան պատերազմի մասնակից եմ։ Ինքը մասնակից է, մնացածներն էլ անասնակեր ուտող։ Մենք գործ ունենք թյուրիմացության հետ՛՛:

  • Կիսվել: