ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե ​​ՀՀ իշխանությունները զորքերը հետ չքաշեին խորհրդային սահմաններով, դա մեզ համար աղետալի կլիներ. Փաշինյան

Եթե ​​ՀՀ իշխանությունները զորքերը հետ չքաշեին խորհրդային սահմաններով, դա մեզ համար աղետալի կլիներ. Փաշինյան

Եթե ​​Հայաստանի իշխանությունները զորքերը հետ չքաշեին խորհրդային սահմաններով, այսինքն՝ Խորհրդային Միության գոյության շրջանի սահմաններով, դա աղետալի կլիներ մեզ համար: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարությնա հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ որոշում էր կայացվել պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը. ՛՛Ընդ որում՝ որոշումը կայացվել է ոչ միանձնյա, այլ քննարկումների եւ խորը վերլուծությունների հիման վրա: Ճիշտ է, դրանից հետո քննարկումների որոշ մասնակիցներ հայտարարեցին, որ իրենք տեղյակ չեն եղել», - նկատեց վարչապետը:

Նա նաեւ հավելեց, որ այս հարցի փակ քննարկումն ապահովելու դեպքում կկարողանա ապացուցել կայացված որոշման ճիշտ լինելը:

 

  • Կիսվել: