հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե հարցին լուծում տանք ռազմական ուժի կիրառմամբ՝ այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին՝ անխտիր․ Ասրյան

Եթե հարցին լուծում տանք ռազմական ուժի կիրառմամբ՝ այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին՝ անխտիր․ Ասրյան

Մենք հակառակորդին գնահատում ենք ոչ թե քանակով, այլ ստորաբաժանումներով: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

«Ներկա դրությամբ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը։ Հակառակորդի նշված 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունի։ Եթե մենք հարցին սկսենք լուծում տալ ռազմական ուժի կիրառմամբ, ապա միանշանակ, այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին՝ անխտիր»,- նշեց Ասրյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական ղեկավարությունը կրակ կամ չկրակելու մասին հրամաններ չի տալիս, հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը, իսկ քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման համապատասխան ուղղություններ․

«Կրակել-չկրակելու հարցը քննարկում ու որոշում ենք մենք: Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել ու լինեն համապատասխան նախանշաններ, նախապայմաններ, որ հակառակորդն արդեն իսկ ձգտում է այլ ուղղությամբ իր պայմանները թելադրել, մենք միանշանակ կկիրառենք ռազմական ուժ, զենք և կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին:

Բոլորը գտնվում են նշանառման տակ: Նրանց զինծառայողները, վրանները, միջոցները տեսանելի են, թաքնված չեն, բոլորը գտնվում են նշանառության տակ: Զինված ուժերը պատրաստ են իրենց առաջ դրած խնդիրը կատարել»:

  • Կիսվել: