շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե չունես սպառազինություն, ի՞նչ իրավունք ունես պարգեւավճարներ ստանալ․ Սեյրան Օհանյան

Եթե չունես սպառազինություն, ի՞նչ իրավունք ունես պարգեւավճարներ ստանալ․ Սեյրան Օհանյան

ՀՀ իշխանություններն իրավունք չունեն հայտարարել 44-օրյա պատերազմից հետո զենքի պակասի մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«44-օրյա պատերազմից հետո պետք է անցկացնեին պաշտպանական ռազմավրական վերանայում, որի արդյունքում կազմեին  ԶՈՒ զարգացման եւ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պետական ծրագիր, որի մեջ նաեւ լուրջ աշխատանք պետք է կատարեր տեղական արտադրողին խթանելու համար:

Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի խնդիրներն այնպիսին են, որ դրանց մասին հրապարակային որեւէ մեկը չպետք է արտահայտվի: Այն իշխանությունները, որոնք խոսում են դրա մասին, առնվազն իրավունք չունեն իշխանության մնալու: Մայկա-տրուսիակյին քաղաքականություն վարող իշխանությունները պետք է անմիջապես լքեն իշխանությունը: Եթե դու չունես սպառազինություն, ի՞նչ իրվուն ունես պարգեւավճար ստանալու, ինչ իրավունք ունեն տարբեր մեքենաներ գնելու, վերելակներ, գորգեր փոխելու: Այդ գումարները պետք է ամբողջությամբ ուղղված լինեն սպառազինություն ձեռք բերելու համար, մանավանդ որ այսօր խոսվում է այն սպառազինության մասին, որն օգտագործվում է մերձամարտերում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ փողի խնդիր չկա, Սեյրան Օհանյանն ասաց. «Ուրեմն խնդիր կա դիվանագիտության մեջ, իրենք պետք է հեռանան դիվանագիտությունից, որ 2 տարվա ընթացքում չեն կարողացել այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ նաեւ սպառազինություն ձեռք բերեն: Այդ դեպքում ինչու են գլուխ գովում, թե ռազմավարական գործընկերություն ունեն, մեր հարաբերություններն իդեալական են:

Պանիկա տարածող հայտարարություններն այս պահին անընդունելի են, պետք է ժողովրդին նախապատրաստել, կան միջոցառումներ, որոնց պետք է պատրաստել լուռ, ծածուկ, կան միջոցառումներ, որոնք պետք է հրապարակային լինեն»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

  • Կիսվել: