չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եթե անհրաժեշտ լինի բնակիչները կզինվեն. Սյունիքի մարզպետ

Եթե անհրաժեշտ լինի բնակիչները կզինվեն. Սյունիքի մարզպետ

Եթե անհրաժեշտ լինի բնակիչները կզինվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Հարցին, թե կա՞ն բոլոր պայմանները զինվելու համար, մարզպետը պատասխանեց. «Դա ՊՆ-ին պետք է հարցնել, թե արդյոք ամեն ինչ կա: Ես, բնականաբար, չեմ կարող տիրապետել այդ ամբողջ տեղեկատվությանը»:

Հարցին, թե Տեղ գյուղից քանի բնակիչ չի կարողանում գնալ իր վարելահողերը, նա պատասխանեց. «Երկու բանի մասին ենք խոսում. Մեկը, որ ՊՆ-ն բնակչին ասում է՝  ցանկալի չէ, այսինքն վտանգավոր տարածք է: Շուրջ 50 տնտեսվարող, ընտանիք այդտեղ ունի խնդիր: Մի կողմից կա նրանց առաջխաղացումը, մյուս կողմից կա մեր բանակի հետ կապված տեղակայումներ: Այդ երկուսի արանքում կա ընկած տարածք: Մյուս կողմից, թե որքան մոտ կարող են կանգնել, այնտեղ պաշտպանական բնույթի բաներ կան»:

  • Կիսվել: