հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է կիրառել մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, պատասխանը լինելու է հուժկու և խիստ կործանարար․ ՊՆ

Եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է կիրառել մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, պատասխանը լինելու է հուժկու և խիստ կործանարար․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար:

  • Կիսվել: