երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ես Շուշիում հրամանատար չեմ եղել, պարզապես իմ նախաձեռնությամբ մի քանի օր եղել եմ այնտեղ․ Սեյրան Օհանյան

Ես Շուշիում հրամանատար չեմ եղել, պարզապես իմ նախաձեռնությամբ մի քանի օր եղել եմ այնտեղ․ Սեյրան Օհանյան

Շուշիում ես հրամանատար չեմ եղել, Շուշիի ուղղության հրամատար գոյություն ունի, պարզապես ինքս իմ նախաձեռնությամբ մի քանի օր եղել եմ այնտեղ, աշխատել եմ, օգնել եմ աշխարհազորի ձևավորմանն ու տեղի հրամանատարության կողքին եմ եղել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սերյան Օհանյանը։

Նա նշեց, որ  եթե ինչ-որ ձախողում է եղել, ապա դրա պատճառն եղել է ոչ ճիշտ պլանավորված գործողությունները։

«Մարտավարական օղակում բոլոր ստորաբաժանումները կռվել են անձնուրացաբար, իսկ եղել է դավաճանություն, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»,-ասաց Օհանյանն ու ընդգծեց՝ թող ժողովուրդը որոշի ստորագրված փաստաթուղթը դավաճանություն է թե ոչ։

 

  • Կիսվել: