Ես հետեւելու եմ այս գործին․ Դավիթ Տոնոյանը՝ մահացած զինվորի հարազատներին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համար Արցախում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքը ինքնասպանություն չէ։ Այս մասին այսօր զինվորի հարազատների հետ խոսելիս ասած նախարարը։
«Սա ինքնասպանություն չէ ինձ համար: Ես հետեւելու եմ էս գործին»,- վրդովված հարազատներին ասաց Դավիթ Տոնոյանը:
Նախարարը նաև նշեց, որ ինքն անձամբ է բարոյապես պատասխանատվություն կրում։
«Բարոյապես ես անձամբ եմ պատասխանատվություն կրում, հրամանատարներն են կրում, որովհետեւ չեն հետեւել պատշաճ ձեւով եւ պատասխանատվություն են կրելու ե՛ւ կարգապահական, ե՛ւ քրեաիրավական գնահատական ստանալուց հետո, էդքանը ես ձեզ վստահեցնում եմ: Ինձ չհավատալու որեւիցե առիթ չունես դու»,- նշեց նա Վահրամ Ավագյանի եղբոր հետ խոսելիս։
Հիշեցնեք, որ այսօր առավոտյան մահացած զինծառայողի հարազատները ի նշան բողոքի նրա դին մայրուղիով փորձում էին բերել Երևան, սակայն ոստիկանները փակել էին Արմավիր-Երևան մայրուղին՝ թույլ չտանլով նրանց շարունակել ճանապարհը։ Նրանց հետ բանակցելու էին եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան ու ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Միչդեռ զինվորի մահից անմիջապես հետո նույն Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որակելով դեպքը, որպես ինքնասպսնություն։ Եվ միայն այսօր զինվորի հարազատների բողոքի ալիքից հետո, ՔԿ հանդես եկավ նոր հայտարարությամբ։