ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես էլ հարցեր ունեմ Շուշիի անկման հետ կապված. Փաշինյան

Ես էլ հարցեր ունեմ Շուշիի անկման հետ կապված. Փաշինյան

Ես չգիտեմ, թե ինչպես կընկալվի իմ ասածը, ես մինչև հիմա չեմ ասել հրապարակային, բայց աշխատանքային տարբեր քննարկումների ժամանակ, վերջին անգամ՝ երեկ, ես ասել եմ, որ ես էլ հարցեր ունեմ Շուշիի անկման հետ կապված՝ կոնկրետ հարցեր ու կոնկրետ մարդկանց: Այնպես չէ, որ այդ հարցերը նախկինում չեմ տվել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես բախվում եմ մի իրողության հետ, որ պետք է մենք գնահատենք նաև, թե զեկույցներն ինչքանով են եղել ճշմարտացի: Եղե՞լ են, այդ զեկույցների մեջ իրականությունը խեղող տվյալներ: Եթե եղել են, դիտավորյալ է խեղվել, թե՝ պատահաբար:

Իհարկե ճշմարտության հանձնաժողովը պետք է լինի ու մենք բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանանք՛՛:

Վարչապետն անդրադարձավ նաև Ապրիլյան քննիչ հանձնաժողովին և ասաց, որ դրա եզրակացությունը կա, սակայն չի հրապարակվել, քանի որ այնտեղ պետական գաղտնիք պարունակող հսկայածավալ նյութ կա:

՛՛Այդ զեկույցը պետք է լինի ի գիտություն դրված պետական կառավարման մարմիններին՛՛,-նշեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: