չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Երկու հայ գերի վերադառնում են Ադրբեջանից Հայաստան (տեսանյութ)

Երկու հայ գերի վերադառնում են Ադրբեջանից Հայաստան (տեսանյութ)

Այս պահին Բաքվից երևան է թռչում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի ինքնաթիռը:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Մուրադովին մոտ աղբյուրները, նա իր հետ է բերում հուլիսի 14-ին Սյուինիքի Սև լճի տարածքում կորած և անհետացած  երկու հայ զինծառայողներին, որոնց մասին առայսօր պաշտոնական որևէ տեղեկատվություն չկար:

Հայաստան վերադարձող երկու գերիները փոխանակվել են վերջերս Արցախում հայտնված ադրբեջանցի զինծառայողի հետ:Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ ռուսատմն Մուրադովին մոտ կանգնած աղբյուրները:

Հիշեցնենք, որ InfoPort.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ գրել էր, որ երկու կորած զինծառայողները մոլորվել էին և հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տարածում, մինչդեռ Պն-ն շտապեց հերքել այդ լուրը:

Նշենք նաև, որ ավելի վաղ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Մարտակերտի բնակարաններից մեկում ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է:

 

 

  • Կիսվել: