ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երկրորդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

Երկրորդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 2-րդ զորամիավորումում մարտի 31-ին անցկացվել են շտաբային մարզումներ:

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։

«Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ձևավորվել են համապատասխան խմբեր, առաջադրվել հստակ խնդիրներ։ Մարզումների շրջանակում իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: