հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երկրների ռազմական հզորության վարկանշային ցանկում ՀՀ-ն 112-րդն է

Երկրների ռազմական հզորության վարկանշային ցանկում ՀՀ-ն 112-րդն է

Global Firepower հեղինակավոր հետազոտական կենտրոնը կազմել է երկրների վարկանշային աղյուսակ՝ ըստ ռազմական հզորության, որտեղ հաշվի են առնվել սպառազինման, անձնակազմի առումով պետությունների ներուժը, տարբեր զենքերևի առկայությունը, տնտեսական վիճակը և այլն:

Գնահատվել են 138 երկրի տվյալներ:

Հայաստանն այս տարվա ցուցակում զբաղեցրել է 112-րդ հորիզոնականը: Ըստ վարկանշի՝ մեր երկրի ռազմական բյուջեն կազմում է 1 մլրդ 385 մլն դոլար, արտաքին պարտքը՝ 10 մլրդ 410 մլն դոլար: Ընդհանուր զինվորական անձնակազմը ընդգրկում է 245 000 մարդ, որոնց թվում ակտիվ կազմը 45 000 է: Օդուժի առումով Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը:

Նշենք, որ Ադրբեջանը զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 93-րդ, Թուրքիան՝ 13-րդ, Իրանը՝ 14-րդ:

Առաջատար եռյակի կազմում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը:

  • Կիսվել: