երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում. Նիկոլ Փաշինյանը` ԱԱԾ սպաների միության մասին

Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում. Նիկոլ Փաշինյանը` ԱԱԾ սպաների միության մասին

44-օրյա պատերազմից բաներ են բացահայտվում, որ պետք է պարզաբանվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛ԱԱԾ-ն զեկուցել է, որ դրվագ կա, որ կոնկրետ անձի կողմից հրամայվել է, որ հակառակորդի կողմից գրավված, ապա հետ գրավված ռազմավարական նշանակության բարձունքը զինված ուժերը թողնեն և հեռանան: Շուշիի դրվագով մարդուն ձերբակալում են, մեկ էլ պարզվում է, ենթադրենք, հազար ներողություն, Ղարաբաղի խորհրդարանի կեսը պաշտպանում է: Չհասկացանք, բա հիմա Շուշին հանձնե՞լ են, թե չեն հանձնել, թե՞ պարտադիր պետք է պարզվեր, որ ես եմ Շուշին հանձնել, որ բոլորն ասեն՝ կեցցե արդարությունը՛՛:

Նա հավելեց, որ իրենք հետևողականորեն պետք է գնան բացահայտումների ճանապարհով:

՛՛Մարդիկ կան, ում հանձնարարել եմ, որ շատ խիստ գտնվեն, հետո պաշտոնից զրկվել են, այսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում, չգիտեմ՝ Ազգային անվտանգության ծառայության սպաների միություն, տո արա, դուք նամուս ունենաք, այսօր փողոց դուրս կգա՞ք: Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում: ՀՀ-ում ձեր օրոք Ազգային անվտանգության ծառայություն չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել, ցավոք սրտի, նաև մեր ժամանակ նշանակվածներից: Տո դուք՝ ով, Ազգային անվտանգության ծառայությունն ուր, ձեզնով Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում պետք է հասկանանք, թե ամեն մեկդ որ երկրի շպիոն եք ընդհանրապես՛՛,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: