ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևան է վերադարձել հինգ, Բաքու՝ մեկ գերի. Ռուստամ Մուրադով

Երևան է վերադարձել հինգ, Բաքու՝ մեկ գերի. Ռուստամ Մուրադով

Հայաստանն ու Ադրբեջանը հինգշաբթի ռուս խաղաղապահների օժանդակությամբ գերիների հերթական փոխանակումն են իրականացրել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, տեղեկացնումէ  ՏԱՍՍ-ը:

«Իմ անձնական վերահսկողությամբ ռուս խաղաղապահների կողմից կատարված աշխատանքների արդյունքում ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ, իսկ Երևան` հինգ անձ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից ՀՀ են վերադարձել Շիրակի մարզից գերեվարված 62 զինծառայողներից հինգը։ 

Նրանք են՝ Հարությունյան Էդիկ, Մաթևոսյան Սեյրան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։

Նրանք բոլորը Շիրակի մարզից են:

 

  • Կիսվել: