շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեկվա մարտերում, խուսափելով գերի ընկնելուց, Գուրգեն Սարգսյանը նռնակով պայթեցրել է ինքն իրեն

Երեկվա մարտերում, խուսափելով գերի ընկնելուց, Գուրգեն Սարգսյանը նռնակով պայթեցրել է ինքն իրեն

ՀՀ արևելյան սահմանագոտում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով սրված իրավիճակում պայքարելով հանուն հայրենիքի՝ հերոսաբար զոհվել է դիրքի ավագ Գուրգեն Աշոտի Սարգսյանը:

Չցանկանալով թողնել իր պաշտպանությանը հանձնված դիրքը, սակայն արդեն լինելով վիրավոր ու հասկանալով, որ կարող է գերի ընկնել՝ Գուրգենը Սարգսյանը նռնակով պայթեցրել է ինքն իրեն:

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ
ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։

Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։
Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 

  • Կիսվել: