ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեկ վիրավորված վեց զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Երեկ վիրավորված վեց զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Dեկտեմբերի 10-ին, վիրավորում ստացած եւ ծանր վիճակում գտնվող 6 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին InfoPort.am -ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ եւս 2 զինծառայող էր վիրավորում ստացել, սակայն նրանցից մեկը թեթեւ, մյուսը միջին ծանրության վիրավորում էր ստացել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։

Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

  • Կիսվել: