երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեկ բանակն իր առջև դրված խնդիրը դժվարությամբ, բայց փայլուն կատարել է. Արմեն Խաչատրյան

Երեկ բանակն իր առջև դրված խնդիրը դժվարությամբ, բայց փայլուն կատարել է. Արմեն Խաչատրյան

«Ադրբեջանական պիկապն իրենց վերահսկվող տարածքից մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի ինչ-որ բանակցություններ ընթանային: Նրանք եկել բան են պահանջել, իհարկե, մերոնք պատասխան են տվել, բնականաբար պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն կամ նման մի բան, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն, դրանից էլ մարտական գործողություններ են ծագել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 11-ին Տեղ գյուղում տեղի ունեցած փոխհրաձգությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ բանակն իր առջև դրված խնդիրը երեկ շատ հստակ կատարել է. «Երեկ մեր զինվորներն Ադրբեջանի սանձարձակությանն արժանի պատասխան են տվել: Իհարկե, մարտական գործողություններն ավարտվել են նաև մեր զինծառայողների զոհվելով, փառք ու պատիվ նրանց, բայց երեկ բանակն իր առջև դրված խնդիրը դժվարությամբ, բայց փայլուն կատարել է: Շատ լավ է, որ այս պահին խաղաղություն և անդորր է»:

Խաչատրյանն ասաց, որ ամեն օր այդտեղ դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքների հետ կապված և՛ բանակցություններ են, և՛ քննարկումներ են, և՛ շատ կոշտ խոսակցություններ են ընթանում. «Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ մեր ինժեներական աշխատանքներն այնտեղ չիրականացվեն, այնտեղ շատ լուրջ ինժեներական աշխատանքներ ենք մենք իրականացրել, իսկ դա Ադրբեջանին դուր չի գալիս և փորձում են ամեն կերպ խափանել այդ աշխատանքները»:

  • Կիսվել: