կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեկ կյանքից զրկված զինվորի գործով մեկ անձ է ձերբակալվել․ նոր մանրամասներ

Երեկ կյանքից զրկված զինվորի գործով մեկ անձ է ձերբակալվել․ նոր մանրամասներ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Նազարյանի մահվան գործով: Armlur.am-ին հասած տեղեկություների համաձայն, զինվորի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող: Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն, զինծառայողն է կրակել Նարեկ Նազարյանի վրա եւ իրավապահներին ցուցմունք է տվել եւ հայտնել, որ պատահաբար է կրակել։ Իսկ թե պատահաբար է եղել, թե դիտավորյալ, կպարզի քննությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը, հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Նշենք, որ մահացած զինվորը Լոռու մարզի Գարգառ համայնքից էր։ «Տան միակ որդին էր, ուներ մեկ քույր։ Նարեկ Նազարյանը ընդամենը 19 տարեկան էր եւ 7 ամսվա զինծառայող էր :

  • Կիսվել: