ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երբ Սերժ Սարգսյանն ու Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան. Փաշինյան

Երբ Սերժ Սարգսյանն ու Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան. Փաշինյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լսել է բազմաթիվ մարդկանց, եւ հիմա հանձնաժողովը խնդիր է դրել, որ լսի 2016-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, նաեւ տեղյակ եմ, որ Սերժ Սարգսյանն է հրավիրված քննիչ հանձնաժողով՝ հարցերին պատասխանելու: Այս մասին այսօրֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են ձգձգվում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի արդյունքները:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես կարծում եմ, որ երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: Բայց ուզում եմ նաեւ ասել, որ հանձնաժողովը մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել, ծավալուն աշխատանք է կատարել: Հիմա հանձնաժողովի աշխատանքի ժամկետը երկարացվել է մինչեւ հունիս, եւ ես հույս ունեմ, որ մինչ այդ հանձնաժողովը կկարողանա եզրակացություն անել»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ քաղաքացիների այն հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան պատերազմի զոհվածների հիշատակի օր չի նշվում:

Այս առնչությամբ վարչապետն ասաց, որ գործնականում շատ վատ վիճակում ենք, որովհետեւ տարվա մեջ գրեթե բոլոր օրերին եղել են զոհեր՝ շատ մեծ թվով, ավելի պակաս թվով. ամբողջ տարին էլ հիշատակի օր է։

Փաշինյաննասաց, որ այդ օրն ամենաբարձր մակարդակով է նշվում. «Մենք Արցախյան ազատամարտում ունեցել ենք բազմաթիվ զոհեր, հրադադարի հաստատումից հետո նույնպես ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Ցավոք, մենք պատերազմական իրավիճակում ենք, գլուխ ենք խոնարհում ապրիլյան պատերազմի զոհերի առաջ»։

  • Կիսվել: