չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երբ դպրոցը ավարտեցի, 16 տարեկան էի, 2 տարի հասունացա, մեծացա, նոր գնացի բանակ․ Հովիկ Աղազարյան

Երբ դպրոցը ավարտեցի, 16 տարեկան էի, 2 տարի հասունացա, մեծացա, նոր գնացի բանակ․ Հովիկ Աղազարյան

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Կրթական 12-ամյա համակարգը, որքան գիտեմ, եկել է եվրոպական երկրներից և ես անկեղծորեն չգիտեմ՝ այնտեղ զորահավաքների գործընթացն ինչպես է իրականացնում։ Երբ ես շրջանավարտ էի և դպրոցը ավարտեցի, 16 տարեկան էի, 2 տարի հասունացա, մեծացա նոր գնացի բանակ։ Հիմա երիտասարդները դպրոցն ավարտում են գնում են բանակ։ Ճիշտ է երիտասարդը 18 տարեկան է, բայց ինքը շրջանավարտ է, կենսաբանորեն 18 տարեկան է, բայց  հոգեբանորեն և սոցիալապես ընդամենը շրջանավարտ է»,- ասաց Աղազարյանը։

Նա հարց ուղղեց իր գործընկերներին, թե ինչպես է այս գործընթացը կազմակերպվում եվրոպական երկրներում։

«Եթե Եվրոպայում այդ ձևով չէ, ինչու՞ ենք մենք այդ ճանապահով գնում»,- նշեց նա։

«Քանի որ 12-ամյա կրթական համակարգը փոխառվել է Եվրամիությունից, մենք պետք է ուսումնասիրենք եվրոպական երկրներում զորակոչի կարգավորման հարցը»,-ընդգծեց Աղազարյանը։

Պատգամավորը դժգոհ է 12-ամյա կրթական համակարգից։ Նրա խոսքով՝ ուսման վերջին երկու տարում ուսանողները գրեթե ոչինչ չեն անում։ «Այդ ընթացքում նրանք պարզապես ժամանակ են սպանում: Անընդհատ ասվում է, որ այս երկու տարին պետք է փոխարինի համալսարանում սովորելու առաջին տարիներին։ Դե, ուրեմն, այդպես արեք»,-եզրափակեց պատգամավորը։

Անդրադառնալով Աղազարյանի հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիտարկում արեց, որ եվրոպական երկրներում չկա պարտադիր զինվորական ծառայություն և ծառայությունը իրականացվում է պայմանագրային սկզբունքով։շ

 

  • Կիսվել: