շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երբ դատարանը  կունենա որոշումներ, բոլորիս համար պարզ կլինի՝ ովքեր են այն մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ ներսից թուլացրել են մեր բանակը․ Պապիկյան

Երբ դատարանը կունենա որոշումներ, բոլորիս համար պարզ կլինի՝ ովքեր են այն մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ ներսից թուլացրել են մեր բանակը․ Պապիկյան

Ես չեմ կարող 5-րդ շարասյան առաջնորդների մասին խոսել, բայց ամենօրյա դեզինֆորմացիա է հրապարակվում, ամենօրյա սխալ տեղեկություններ են տրամադրվում, այդ թվում նաև տեղեկություններ, որոնք հօգուտ թշնամու են։ Երեկ ես հայտարարություններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկա Տավուշի, տարբեր տեղերի մոտ է, ո՞րն է սրա  նպատակը՝ ես ուզում եմ հասկանալ, եթե դա չի ուղղորդվում այլ երկրից, ընդ որում, կապ չունի՝ որ երկրից, ընդ որում, կապ չունի 5-րդ շարասյունը կամ դրանց աջակցողները ինչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադի՞ր են, թե՞ սովորական քաղաքացիներ են, գուցե լրագրողնե՞ր են, ես չգիտեմ:

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին լրագողները խնդրեցին մեկնաբանել երեկ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ պատերազմը պարտվել ենք, որովհետև մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն։ Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին, ըստ Պապիկյանի, ո՞վ է ղեկավարել 5-րդ շարասյունը, արդյո՞ք դրանք ՀՀ ներքաղաքական դաշտի ինչ-որ ուժեր են եղել։ 

Խոսելով պատերազմում 5-րդ շարասյան գործունեության մասին՝ նախարարը նշեց․ «Դրա հետ կապված դեռևս տեղի է ունենում  նախաքննական և քննչական  գործողությունների փուլ, պատկան մարմինները, երբ կտան գնահատականներ,երբ դատարանը  կունենա որոշումներ, բոլորիս համար պարզ կլինի՝ ովքեր են այն մարդիկ, որոնք ներսից թուլացրել են մեր բանակը։ Ներսից թուլացնել չի նշանակում, որ ուղղորդումը միայն ներսից է, խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներքին  խարդավանքներին»,- նշեց նախարարը և հավելեց, որ այժմ հստակ տվյալներ չի տա բայց և վստահեցրեց՝ ժամանակը ցույց կտա բոլորի տեղն ու դերը։ 

  • Կիսվել: