երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երասխի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող. ՀՀ ՊՆ

Երասխի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ՝ Երասխի հատվածում:

Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, 1975 թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:

  • Կիսվել: