կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ դիտորդները զսպող դեր են խաղում․ Վայոց ձորի մարզպետ

ԵՄ դիտորդները զսպող դեր են խաղում․ Վայոց ձորի մարզպետ

ԵՄ դիտորդները զսպող դեր են խաղում: Այս մասին նոյեմբերի 2-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Միաժամանակ նա նշեց, որ քաղաքացիական առաքելության անդամները մոնիտորինգի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը չեն կիսում մարզային իշխանությունների հետ։

«ԵՄ դիտորդների հետ համատեղ աշխատանք է տարվում մի շարք հարցերի շուրջ։ Սակայն, ընդհանուր առմամբ, իրենք են որոշում իրենց աշխատանքի ձեւաչափը»,- պարզաբանեց Գրիգորյանը։

Մարզպետն ասաց, որ երեկ Եղեգնաձորում բացվել է առաքելության կենտրոն։

  • Կիսվել: